Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է սպորտում ապագայի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։
«Ապագայի մասին ավելի ուշ կխոսենք։ Ինձ շատ հաճելի էր «Ռեալի» կազմում խաղալը, իսկ պատասխանը ես ձեզ մոտ օրերս կտամ։ Ես գործընկերներիս հետ վայելել եմ այդ պահը։ Կարևորն այն է, որ մենք միասին պատմություն ենք կերտել։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին»,– հայտարարել է Ռոնալդուն։

Մայիսի 27-ին «Ռեալը» չեմպիոնների լիգայի հաղթողը դարձավ՝ որոշիչ խաղում 3:1 հաշվով առաջ անցնելով անգլիական «Լիվերփուլից»։
Մադրիդյան ակումբը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց չեմպիոնների լիգայում և 13-րդ անգամ՝ պատմության ընթացքում։ Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որն իր կարիերայի ընթացքում վեց անգամ հաղթում է մրցաշարում. նա երկու անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել և չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։





































