Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականը կարող է աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճել:
«Ես կարծում եմ, որ Բրազիլիայի հավաքականը դուրս կգա եզրափակիչ: Երբեք չեմ կարող մոռանալ հայրիկիս արցունքները, երբ եզրափակիչում` 1950 թվականին մենք զիջեցինք Ուրուգվայի ազգային թիմին:
Այնպես որ, չեմ ցանկանում, որ զավակներս տեսնեն իմ արցունքները: Հուսով եմ` չեմպիոն կդառնանք»,- ասել է 73-ամյա Պելեն:






































