ՍՄԱՐԹ կենտրոնի առավելությունն այն է, որ գյուղական համայնքում է. սա աննախադեպ կենտրոն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու ԼՀԿ խմբակցության ղեկավար, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի տնօրեն Քրիստ Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դեբետ համայնքում այսօր տեղի ունեցավ «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնի բացումը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել:
Այն գտնվում է Դսեղ և Դեբեդ գյուղերի խաչմերուկում: ՍՄԱՐԹ-ը տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոններից տարբերվելու է իր ծրագրերով, որտեղ սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու:
Լոռու ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը եռաթեւ շինություն է: Այն ունենալու է կրթության այլընտրանաքային տարբերակ, այստեղ լինելու են լսարաններ ծնողների եւ մեծահասակների համար, ինչպես նաեւ սենյակներ փոքրերի համար :