Առևտրի համաշխարհային կազմակերպության 159 մասնակից երկրների ներկայացուցիչներին դեռ չի հաջողվել ստորագրել միջազգային առևտրի մասին նոր համաձայնագիրը. պատճառը Կուբայի դիրքորոշումն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կուբան, որին աջակցել են Բոլիվիան, Վենեսուելան և Նիկարագուան, դեմ է հանդես եկել պայմանավորվածությունների Բալիի փաթեթին՝ պահանջելով ԱՄՆ տնտեսական էմբարգոյի վերացում:
Համաձայնագիրը պետք է ընդունվի միաձայն: Յուրաքանչյուր երկիր վետոյի իրավունք ունի:
Նախկինում Բալիի փաթեթի գլխավոր հակառակորդը Հնդկաստանն էր, որը հրաժարվել էր սահմանափակել սուբսիդիաներն ու երկրի ներսում գյուղատնտեսության աջակցման ծրագրերը:
Վերլուծաբանների կարծիքով՝ համաձայնագիրը, որը կոչված է հեշտացնել առևտրի կանոններն ու ընթացակարգերը, կարող է համաշխարհային առևտրի ծավալը մեծացնել 1 տրիլիոն դոլարով և ստեղծել 20 մլն նոր աշխատատեղ:











































