«Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի է, որովհետև նման քննարկումները բացառապես պետք է նախապատրաստեն քաղաքական ուժերը և մասնակից դարձնեն հասարակական կազմակերպություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով խնդրին, որ ԸՕ փոփոխությունների հետ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է աշխատում առաջին փոխվարչապետի հետ։
«Մենք որևէ առաջարկություն չենք ստացել, մենք չգիտենք, թե ինչ են առաջարկում, համենայնդեպս, այսօր ԱԺ-ում մեծամասնությունը մենք ենք, և եթե կան նման երևույթներ, մենք չորս քաղաքական ուժերով պետք է այդ հարցերը բարձրացնենք և հետո մտածենք՝ ում ենք մասնակից դարձնելու, և այնուհետև որոշենք ձևաչափը»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը։
Նա նաև նշեց, որ կառավարության ծրագիրը լրջորեն են ուսումնասիրելու և չեն կարող անտարբեր լինել։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։







































