Ամերիկացի Ռոջեր Փենինգթոնը ոստիկանություն բողոք է ներկայացրել քաղաքից դուրս գտնվող իր տան անհետացման գործով՝ գրում է hronika info-ն:
Տղամարդը խոստովանել է, որ տունը ձեռք է բերել Օհայո նահանգի խուլ վայրերից մեկում՝ լճի ափին, որպեսզի այնտեղ անցկացնի իր կյանքի վերջին տարիները:

Մայիսի 2-ին նա հեռացել է այդ տնից, մեկ շաբաթ անց վերադառնալով՝ հայտնաբերել է, որ տունը տեղում չէ: Տարածքում մեքենայի անիվների հետքեր են եղել: Նա ենթադրում է, որ տունը տարել է մարդը, ումից ժամանակին պարտքի դիմաց վերցրել են այն: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:









































