Չնայած կարմիր գորգերին հայտնվելու համար աստղերի հետ ոճաբանների մի ամբողջ թիմ է աշխատում՝ երբեմն հայտնիների կերպարները չափազանց անհաջող են ստացվում: Ներկայացնում ենք այն աստղերին, ովքեր 2013-ին հաստատ զգեստի սխալ ընտրություն են կատարել:
10. Վարկանիշի վերջին հորիզոնականում երգչուհի Ռիտա Օրան է՝ Ուլյանա Սերգիենկոյի ստեղծած զգեստով: Նա այդ զգեստով փետրվարին հայտնվել է Brit Awards-ին:

9. Քեյշան՝ Givenchy-ով

Մայիսին կայացած Billboard Music Awards-ին երգչուհի Քեյշան հայտնվել է Givenchy-ի շատ համարձակ զգեստով:
8. Ջուլիանա Հաֆը՝ Jenny Packham-ով
Ջուլիանա Հաֆը «Էմմի» մրցանակաբաշխությանը ներկայացել է Jenny Packham-ի զգեստով:

7. Զոսյա Մամեթը՝ Honor-ով
«Աղջիկներ» ֆիլմից հետո հայտնի դարձած դերասանուհին «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ կրել է Honor-ի մինչև հատակը հասնող զգեստ:

6. Ֆլորենս Ուելշը՝ Miu Miu-ում
Florence+the Machine-ի կարմրահեր երգչուհին սովորաբար զարմացնում է հադիսատեսին իր զգեստներով: Կաննում «Մեծն Գեթսբի»-ի պրեմիերայի ժամանակ նա կարմիր գորգի վրա ներկայացել է սև պուտիկներով վարդագույն խալաթով: Կերպարի մյուս վառ մասը զգեստին ոչ հարմար վառ-դեղին պլատֆորմով սև սանդալներն էին:

5. Ջասթին Բիբերը՝ հակագազով
Երիտասարդ փոփ-երգչի այս կերպարը մեկաբանության կարիք չունի:

4. Z LaLa-ն՝ տոնածառի աստղի կերպարով
Երգչուհի Z LaLa-ն Billboard Music Awards-ին ժամանել էր տոնածառի աստղի կերպարով:

3. Էնն Հեթեուեյը՝ Prada-ով
«Օսկարի» կարմիր գորգի համար Էնն Հեթեուեյը կրել է պաստելային մետաքսե զգեստ: Այն շատ էր սազում դերասանուհուն, եթե որոշ բացառություններ չլինեին: Չափազանց բարակ կտորը դերասանուհու պտուկները տեսանելի էր դարձրել ողջ հանրությանը:

2. Քիմ Քարդաշյանը՝ Givenchy-ով
Ամենահայտնի նորաձև տապալումներից մեկը դարձել է Քիմ Քարդաշյանի տրիկոտաժե զգեստը՝ վառ ծաղկային պրինտով:

1. Մայլի Սայրուսը՝ լատեքսային լողազգեստով
Հակավարկանիշի գագաթնակետում հայտնվել է երիտասարդ սադրիչ Մայլի Սայրուսը: 21 տարեկանում նա հասցրել է գեղեցիկ աշակերտուհուց վերածվել «երկրորդ Մադոննայի»: Երգչուհու նման անուն են տվել էպոտաժային հագուստների նկատմամբ սիրո պատճառով:








































