EasyJet ավիաընկերության կին օդաչուն պատմել է իր չվերթներից մեկի ժանակ իր հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ գրում է The Independent-ը:
Տղամարդիկ կասկած են հայտնել նրա մասնագիտական կարողությունների վերաբրեյալ: «Ես նույնիսկ չեմ կատակի կին վարորդների մասին»,- ասել է նրանցից մեկը: Մեկ այլ ուղևոր ավելացրել է, որ եթե իմանար, որ անձնակազմի ղեկավարը կին է, չէր նստի ինքնաթիռ:
Նոուլսոն ազգանվամբ կին օդաչուն այս պատմությունը հրապարակել է իր Twitter-ում և բազմաթիվ օգտատերերի զորակցությունն է ստացել: «Ես չէի հայտնվի այնտեղ, որտեղ հիմա եմ, եթե ուշադրություն դարձնեի նման մեկնաբանությունների: Ես վիրավորված չեմ, ոչ էլ հուսահատված: Ինձ պարզապես բարկացնում է այն, որ ինչ-որ մեկը մինչև հիմա համարում է, որ կանանց մասին կարելի այսպես արտահայտվել»,- գրել է Նոուլսոնը:










































