ԱՄՆ Ալյասկա նահանգում դաշնային դատավորը պահանջել է դադարեցնել Ռամադանի ժամանակ մահմեդական բանտարկյալներին կերակրել խոզի մսով՝ տեղեկացնում է Yahoo News-ը:
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայցով դիմել է դատարան, որում մեղադրում է Անկորիջա բանտի աշխատակիցներին բանտարկյալների սահմանադրական իրավունքը խախտելու և «դաժան պատիժ» կիրառելու մեջ:
Իրավապահների պնդմամբ՝ պահքի մեջ գտնվող բանտարկյալներին անհրաժեշտ սնունդով չեն ապահովել: Կրոնական օրենքների համաձայն՝ Ռամադանի ընթացքում մահմեդականները չեն կարող սնունդ ընդունել արևածագից մինչև մայրամուտ: Այսպիսով, Ալյասկայում ցերեկային պահքը տևում է 18 ժամ:
Բանտարկյալները օրական 2,5 հազար կկալ օգտագործելու փոխարեն սնվում են ընդամենը 1,1 հազար կկալ: Քանի որ սննդի մեջ մտնում է նաև խոզի միս, ստացած կալորիաների քանակը ավելի է նվազում:











































