Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 24-ին քաղաքավարության հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունները, դրանք խորացնելու անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը, նախագահ Մակրոնի պետական այցը հոկտեմբերին, այնպես էլ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի առաջիկա այցը:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծումը:







































