«Ըստ իս՝ կառավարության և մշակույթի համար այս հանդիպումը շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչպես կանոնակարգել և ինչ խնդիրներ դնել նույն մշակույթի աշխատողների առաջ, որպեսզի ստանանք մի երկիր, որտեղ մշակույթը շատ լուրջ նշանակություն և դեր ունի»,- մշակույթի գործիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը «Առաջին լրատվական»-ին ասաց ռեժիսոր, դրամատուրգ Արա Երնջակյանը, որը նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է:
Նրա խոսքով՝ հեղափոխությունը ակնկալիքներ է ծնում. «Աստված տա, որ ժողովրդի մեջ արթնացած իղձերը իրոք դառնան իրականություն»:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջներին, մշակութային գործիչն ասաց. «Քանի որ ՀՀԿ խմբակցության անդամ եմ, բնական է, որ Տարոն Մարգարյանը ինձ համար այն ղեկավարն է, որը պետք է շարունակի մնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































