Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակի մասին:
«Քրիշտիանուն պատրաստ է: Նա լավ դրսևորեց իրեն մարզումների ժամանակ և երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում կխաղա «Կոպենհագեն»-ի դեմ»,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ դանիական ակումբի հետ մրցավեճը տեղի կունենա մրցաշարի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի շրջանակներում: Մադրիդցիներն արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆ փուլում:









































