Սփյուռքին որպես դոնորի վերաբրեվելը սխալ է: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ այդպիսի վերաբերմունքը մտահոգություն է առաջացնում: «Եթե մենք խոսում ենք ազգային միասնության մասին, հարկ է հիշել, թե ինչպես են սփյուռքի բնակիչները, այդ թվում նաեւ՝ համացանցի միջոցով, մասնակցել այս օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Երբ մենք խոսում ենք ազգային շարժման մասին, հարց է ծագում `արդյո՞ք Սփյուռքը նրա համար է, որպեսզի փող ուղարկի եւ մասնակցություն չունենա: Կարծում եմ, դա սխալ է», – ասաց Սարգսյանը: ՀՀ ախագահը շեշտեց, որ նրանք, ովքեր ներդրում են կատարում, պարտականությունների հետ միասին պետք է նաեւ իրավունքներ ունենան: «Միգուցե մի օր մենք կհասնենք այն բանին, որ նրանք քվեարկելու իրավունք կունենան: Այսինքն, հարցը նրանում է, թե արդյո՞ք միայն Հայաստանի բնակիչներն ու քաղաքացիներն իրավունքներ ունեն»,- ասաց Սարգսյանը:









































