Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ Իսպանիայի ազգային ընտրանին նման հաջողությունների է հասել իր խորհուրդների շնորհիվ:
Իտալացու խոսքերով` նա շատ է այդ մասին խոսել հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ:
«Երբ ես խաղում էի «Ռեալ»-ում, երբեմն ասում էի Կասիլյասին, որ իր սերնդի ֆուտբոլիստները շատ տաղանդավոր են: Միակ բանը, որ նրանց չի հերիքում, դա մի քիչ համարձակություն ու հանդգնություն ունենալն է: Եվ իմ խոսքերից հետո նրանք հասան շատ մեծ հաջողությունների: Ակնհայտ է, որ նրանք արեցին դա»,- ասել է Կանավարոն:






































