ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ հունիսի մեկից անցումային դրույթներով ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. «Ըստ այդմ, նոր Կառավարությունից կոնկրետ քայլեր եմ ակնկալում եւ կոչ եմ անում` Կառավարության ծրագիրը գրելիս այն սինխրոնիզացնել ՍԵՊԱ-ի համաձայնագրի հետ, ու նրա դրույթները հաշվի առնել, որպեսզի համադրելի գործողություններ լինեն։ Կարծում եմ` մեր այս առաջարկը կոնստրուկտիվ է»։








































