Շվեդիայի կառավարությունը 60-ականներից ի վեր առաջին անգամ հատուկ թռուցիկ է հրապարկել, որտեղ մանրամասն նկարագրվում են գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն պատերազմի ժամանակ։
«Պատերազմի կամ ճգնաժամի դեպքում» կոչված 20 էջանոց խորհուրդները 4․8 մլն օրինակով է տպվել և արդեն տարածվել են երկրի բնակիչների շրջանում։
Դրա էջերում երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավարը խորհուրդ է տալիս պարենի պաշարներ ունենալ, գլխի ընկնել թշնամու կողմից քարոզարշավի պարագայում և այլն։
Թռուցիկը նաև պատմում է տագնապային ազդանշանների և ռմբակոծություններից պատսպարվելու համար ապաստանի գտնվելու դիրքի կարևորության մասին։









































