Կոպենհագենում թողարկվել է «Կոպենհագենի անիվ» (Copenhagen Wheel) էլեկտրոնային սարքը: Այն տեղադրվում է հեծանիվի հետևի անվի տեղում և ավտոմատ վերափոխում փոխադրամիջոցը:
Նորարարության նախատիպը գոյություն է ունեցել դեռևս 2009 թվականին: Մշակման աշխատանքները հովանավորել է քաղաքապետը:
Սարքը ֆիքսում է ոտնակների հրման ուժգնությունն ու ավտոմատ աջակցություն ցուցաբերում հեծանվորդին: Վերալիցքավորման համար մարտկոցը հնարավոր է հանել անվի միջից:
Այն արդեն հասանելի է: Ընդունվում են նախնական պատվերներ: