ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եղել է ձեր աշխատողը, ինչպես եք պատկերացնում իր հետ համագործակցությունը հարցին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց․ «Հիմա էլ է նա մեր աշխատողը։ Ինչպես նախորդ նախարարների հետ, այնպես էլ նրա հետ պետք է համագործակցենք։ Բնականաբար, մեր համագործակցությունը պետք է լինի օրենսդրության շրջանակներում, և այն լիազորությունների շրջանակներում, որոնք մենք ունենք»։
Արամ Սիմոնյանը նաև հավելեց, որ բուհը պետք է ապաքաղաքական լինի, որովհետև օրենքով այդպես է և այդպես էլ կա․ «Երևանի պետական համալսարանը երբեք քաղաքական կառույց չի եղել, չկա և չի էլ լինելու։ Իսկ առանձին մարդկանց այս կամ այն կուսակցության անդամ լինելը չի նշանակում, թե բուհը քաղաքականացված է»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։







































