Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը օգտահաշիվ է բացել «Օդնոկլասնիկի» ցանցում: Նրա էջում՝ երաժշտի անվան մոտ, կա նշան, որը հաստատում է, որ օգտահաշիվն իրականում պատկանում է հենց նրան:
Էջում առաջին գրությունը Դոգը թողել է դեռ հոկտեմբերի 30-ին: Այդուհանդերձ, ավելի վաղ նրա ներկայացուցիչները չէին հայտնել, որ նա գրանցվել է ռեսուրսում:
Անձամբ ռեփերն այս պահի դրությամբ գրանցվել է 5 խմբի ու հրապարակել է 37 գրառում, որոնցից վերջինն արել է դեկտեմբերի 5-ին:









































