Իրանը եվրոպական երկրների առջև յոթ պայման է դրել, որոնց պահպանման դեպքում Իրանը կշարունակի իր կողմնակցությունը միջուկային գործարքին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
Մասնավորապես, Թեհրանը պնդում է, որ Եվրոպան իրանական նավթի վաճառքի համար երաշխիքներ տրամադրի, ինչպես նաև խոչընդոտներ չստեղծի Իրանի հետ եվրոպական բանկերի համագործակցության համար։
Մայիսի 21–ին Իրանը ԵՄ–ին միջուկային գործարքի կապակցությամբ վերջնագիր է ներկայացրել. նա կշարունակի պահպանել միջուկային գործարքի համաձայնագիրը այն դեպքում, եթե Եվրամիությունը փոխհատուցի այն վնասը, որ Թեհրանը կրելու է ամերիկյան պատժամիջոցների պատճառով։











































