«Բարի լույս, Բրիտանիա» առավոտյան հաղորդաշարի հեռուստադիտողները ծաղրել են հրավիրված հաղորդավար Բեն Ֆոգլին, որը իբր թե եկել էր եթերին առանց տաբատի: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Տղամարդը ստուդիա է այցելել, որպեսզի պատմի Էվերեստը վերջերս նվաճելու մասին: Սակայն նա շատ կարճ տաբատ էր հագել, որի տակից ոտքերը չափազանց մերկ էին երևում: Այդ պատճառով էլ, երբ նա նստած էր բազկաթոռի մեջ, կողքից թվում էր, թե գոտկատեղից ներքև նա ոչինչ չի հագել:
https://twitter.com/ThomStroud/status/998805557153812480?tfw_site=lentaruofficial&ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2018%2F05%2F23%2Fbenfogl%2F
Սոցցանցերի օգտատերերը անմիջապես սկսել են եթերի սքրինշոթերը տեղադրել՝ «մերկ» հաղորդավարի մասին հարցեր տալով: «Ինչ-որ մեկը մոռացել է Ֆոգլին ասել, որ տաբատ հագնի»,- կատակում էին մեկնաբանողները: «Ինչ որ մեկը կասի՞ նրան պարզ ճշմարտությունը»,- գրում էին մյուսները:
Մի որոշ ժամանակ անց նույն հարցերը սկսեցին տալ նաև շոուի հաղորդավարները, որոնք հյուրին հարցրեցին, թե ինչպես է իրեն հաջողվել նման արևայրուք ստանալ Էվերեստը նվաճելիս՝ ակնհայտորեն ակնարկելով նրա տաբատի երկարության մասին:
«Ես չէի կարծում, որ դուք ինձ բազկաթոռին կնստեցնեք, ես հույս ունեի սեղանի մոտ նստել»,- իրավիճակը մեկնաբանել է Ֆոգլը:
https://twitter.com/NatashaJBates/status/998806184391045120?tfw_site=lentaruofficial&ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2018%2F05%2F23%2Fbenfogl%2F









































