Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Վարչապետի որոշ լիազորություններ պետք է սահմանափակվեն․ «Ելք» խմբակցության պատգամավոր

Կան պատգամավորներ և քաղաքական գործիչներ, ովքեր ամեն րոպե իրենք իրենց հակասում են: Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովհաննես Աղազարյանը ՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հնչած կարծիքներին: Պատգամավորը հավելեց, որ մասնավորապես ինքն իրեն հակասում էր նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հ. Ազարյանը նշեց՝ նախկինում երազել է, որ Հայաստանը վերջապես անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, սակայն ըստ նրա, վարչապետի որոշ լիազորություններ պետք է սահմանափակվեն: Նրա կարծիքով՝ հեղափոխության պրոցեսը դեռևս ընթանում է, և այս խորհրդարանին ևս պետք է որոշ լիազորություններից ազատել:

Վերադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և նրանց ազատ արձակման հարցին՝ պատգամավորը նշեց. «Քաղբանտարկյալներ կան, և նրանց խափանման միջոցը պետք է փոխել: Գլխավոր դատախազի ինստիտուտը իրեն ճիշտ չի պահում, գլխավոր դատախազը կարող է «Սասնա ծռերի» առնվազն 80 տոկոսի խափանման միջոցը փոխել, բայց չի անում, որպեսզի նորընտիր իշխանությունների հանդեպ բացասական լիցքեր սերմանի»:

Պատգամավորը «Սասնա ծռերին» և նրանց հարազատներին կոչ արեց մի փոքր էլ դիմանալ՝ ընդգծելով, որ ամենակարևորը օրենքի պետություն ունենալն է: Նրա խոսքով՝ պետք է նոր, ավելի բարձր հանգրվանի գալ. հեղափոխություն չի նշանակում քանդել, ավերել, ոչնչացնել, այլ առաջին հերթին նշանակում է նոր ձևով մտածել:

Աղազարյանի դիտարկմամբ՝ հակահեղափոխությունը գործում է բավականին համակարգված և դիրքային պայքար է գնում, սակայն ՀՀԿ-ին չի հաջողվի հասնել նրան, որ ժողովուրդը հիասթափվի նոր իշխանություններից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում