Մայլս Ջոյս անունով տղամարդը կախաղան է բարձրացվել երկու այլ հանցագործների հետ հինգ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության համար: Ամենափոքր զոհը 14 տարեկան է եղել, իսկ ամենամեծը՝ 80 տարեկան՝ տեղեկացնում է diletant.media-ը:
Դատարանում տղամարդը չի ընդունել իր մեղքը, մինչդեռ մյուս մեղադրյալները խոստովանել են, որ մեղավոր են և ասել են, որ Ջոյսը այդ հանցագործության հետ ոչ մի առնչություն չունի:
Ավելին, ողջ դատավարությունը անց է կացվել անգլերենով, որին Ջոյսը չի տիրապետել: Դատավճիռը ի կատար է ածվել 1882թ.: Արդարացման որոշումը կայացրել է Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը:
Նրա խոսքով՝ դատական այդ գործընթացը «Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամոթալի դրվագ է»:







































