Ճապոնական բջջային օպերատորը սմարթֆոնների համար մշակել է հատուկ հավելված, որն ակտիվացնելիս չի կարելի սարքն օգտագործել շարժման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հավելվածն ընդունում է GPS ազդանշան և այսպիսով ֆիքսում է տեղաշարժը: Եթե մարդը շարժման մեջ է ցանկանում օգտագործել սմարթֆոնը, նրա մոտ ոչինչ չի ստացվի: Էկրանի վրա կհայտնվի նախազգուշացում այն մասին, որ դա վտանգավոր է: Նույնիսկ եթե սեղմեք «չեղյալ հայտարարել» կոճակը, ապա 10 վայրկյան անց հեռախոսը կրկին կխնդրի ձեզ թաքցնել իրեն գրպանում:
Հավելվածն առաջարկում է նաև զգայունության մի քանի մակարդակ. կախված ընտրությունից՝ սմարթֆոնն ավելի թույլ կամ ուժեղ կֆիքսի շարժումը:
Մասնագետների խոսքերով՝ նրանց նոր մշակումը օգտակար կլինի բոլորի համար՝ հետիոտների, հեծանվորդների, վարորդների: