Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՀՀԿ-ն «հեղափոխվում է» ու հեղափոխություն անում

Օրերս ԱԺ-ում տեղի ունեցավ տնտեսական բավականին հետաքրքիր «իրադարձություն», որը սակայն քաղաքական բուռն զարգացումների ֆոնին մնաց ստվերում:  Խոսքը վերաբերում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված կոնյակի արտադրության լիցենզիայի տուրքի փոփոխության օրենքի նախագծին: Բացի լիցենզիայի տուրքից այս նախագիծը նախատեսում է նաև արտադրվող և ներմուծվող կոնյակի համար լրացուցիչ դրույքաչափերի սահմանում: Չնայած նախագծի դրույթների այլ բովանդակությանը, քննարկման ամբողջ ընթացքում հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կողմից փորձ էր արվում ցույց տալ, որ  օրենքի բուն նպատակն է  «խթանել կոնյակ արտադրող փոքր ընկերությունների զարգացումը, հնարավորություն տալով վերջիններիս մտնել շուկա, մասնակցել մրցակցությանը, ինչը  մինչ օրս նրանց հասանելի չի եղել»:

Իհարկե, լավ է, երբ նախկինում իշխող կուսակցության կողմից «վարձակալված» ԱԺ հանձնաժողովի նախագահն է հայտարարում, որ հայաստանյան շուկայում մասնակիցների համար  մրցակցություն, հավասար պայմաններ չեն գործել: Ոչ պակաս հետաքրքիր է, երբ  գյուղփոխնախարարն է փաստում. «որ կոնյակի որակի հետ կապված խնդիրներ կան, ինչն հայտնի է բոլորին»: Մինչդեռ ամիսների առաջ նախարար Իգնատի Առաքելյանին նման խնդիր հայտնի չէր, նա նման տեղեկություն չուներ: Փաստորեն հեղափոխությունից «տաս պակաս» արդեն հանրապետականների աչքերը բացվել են ու նրանք սկսել են տեսնել մինչ այդ անտեսանելին: Սկսել են ոչ միայն իրերն իրենց անուններով կոչել, այլև օրենսդրորեն  պայքարել հանուն փոքր ու միջին բիզնեսի, հանուն տնտեսությունում եղած կեղծ արտադրանքի  վերացման և այլն:

Իրականում խնդիրը նրանումն է, որ  նախագծի մշակումը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ և սրա տրամաբանությունը կառուցվել է  անցած իրավիճակին համապատասխան, երբ գործնականում բացի ԵԿԳ-ից ու մասնակիորեն մեկ-երկու արտադրողներից, մյուսները  զբաղված էին դրսից անորակ սպիրտ ներկրելով և 2-3 օրում (ամենաէժան՝ երեք աստղանի կոնյակի արտադրությունը տևում է երեք տարի) «կոնյակ արտադրելով» ու որպես հայկական արտահանելով: Որոշ գնահատականներով վերջին 15-20 տարիներին Հայաստանից արտահանվող կոնյակի շուրջ 60-70%-ը կրկնակի կեղծված է եղել  (մի քանի հարյուր մլն դոլարի): Հարցը նրանումն է, որ սկսած 1999թ.-ից  համաձայն Հայպետստանդարտի, հայկական է համարվում այն կոնյակը, որը պատրաստվել է միմիայն հայկական խաղողի սպիրտից:  Այս տարիներին ՀՀ-ում արտադրված կոնյակի 60-70%-ը հայկական խաղողից չի պատրաստվել, հետևաբար հայկական կոնյակ չի եղել: Մյուս կողմից էլ սարքվել է ներկրված, անհայտ ծագման սպիրտից:

Գալով  բուն խնդրին նշենք, որ ըստ օդում կախված լուրերի, մինչև 2016թ.-ը ներկրվող կոնյակի սպիրտի գործընթացը Հովիկ Աբրահամյանի անմիջական կոորդինացիայի ներքո էր: 2016թ.-ից՝ անձամբ  Սերժ Սարգսյանի: Հետևաբար, որքանով է տրամաբանական, որ  նրա իսկ նախագահության օրերին օրենք մշակվեր, որն ուղղակիորեն հարվածելու էր նրա ու շրջապատի բիզնես շահերին: ՀՀԿ-ի կողմից նման անմեղսունակ մոտեցում գործնականում անհնարին է: Կհետևի, որ օրենքը խորքում այլ ուղղվածություն ունի և այն ինչ այժմ արվում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից մանիպուլյացիայի  փորձ է այաստանից արտահանվող կոնյակի շուրջ 70-80%Х հին խաղի կանոններին համապատասխան մշակված օրենքն անցկացնել նոր, բոլորովին այլ  սկզբունքների ձևավորման իրավիճակում: Խորքային առումով այս նախագիծը կարող է նաև հնարավորություն ստեղծել հին «կոնյակագործ-խաղացողներին», առաջիկայում էլ դեռ ինչ որ ժամանակ  «նոր օրենքի ստվերում խաղեր տալ»:

Քննարկման ընթացքում հեղինակները հայտարարում էին, որ այս նախագիծը նպատակ է հետապնդում գույն տված կեղծ կոնյակի իրացման դեմն առնելու: «Սրանով փորձում ենք խոչընդոտել, որպեսզի չկարողանան անորակ սպիրտ ներկրել: Չի կարող լինել այնպես, որ 130-140 դրամով գնվող խաղողի կոնյակը վաճառքի 600-700 դրամով: Դա անում ենք, որպեսոզի իրականում մեր կոնյակագործները մթերեն խաղող: Մեր հիմնական նպատակը լինելու է խաղողի գնի բարձրացում, ծավալների ավելացում, որպեսզի գյուղացին հնարավորություն ունենա խաղողագործությամբ զբաղվելու և դա դառնա եկատաբեր: Այս խնդիրների լուծումն է դրված այս օրենսդրական նախաձեռնության հիմքում: Այս օրենսդրական նախաձեռնության հիմնական նախապայմանն է փորձել դրսից ներմուծվող անորակ սպիրտի մուտքը սահմանափակել հայկական շուկա: Այնպես անենք, որ կոնյակ արտադրողները կապվեն տեղական խաղողի արտադրողի հետ: Խոսրով Հարությունյանն էլ պեղումների արդյունքում հայտնաբերել էր, որ նախանցած տարի մթերվել է ընդամենը 66 հազար տոննա խաղող (եթե խոսքը 2016թ.-ի մասին է, երբ արդեն վարչապետ էր Կարեն Կարապետյանը, պաշտոնական տվյալներով ցույց է տրված 109 հազար տոննայի մթերում, իսկ եթե 2015թ.-ին՝ ապա ցույց է տրվել 218 հազար տոննայի մթերում):  Այդ կեղծ թվերի արդյունքում էլ ձևավեորվել էին  7.5%-ոց տնտեսական աճերը:

Փաստորեն գյուղատնտեսության ոլորտում էլ է հեղափոխություն, բայց դրա նախաձեռնողը  ոչ հեղափոխական հանրապետական կուսակցությունն է քրիստոնյա-դեմոկրատ Խոսրով Հարությունյանի ղեկավարությամբ:

Իրականում նախկիններն անգամ այս իրավիճակում  իրենց չեն դավաճանում, պարզապես ցինիզմով պարուրված սուտն ու կեղծիքն այս անգամ ներկայացնում են հայրենասիրական փաթեթավորմամբ.  «Շարունակում են ամեն ամեն ինչ անել  հանուն գյուղի, գյուղացու և գյուղատնտեսության, հանուն հայրենիքի»: Եվ քանի դեռ կոնյակի որակը որոշող սարքը չի հասել Հայաստան, որոշել են որակը  հսկել տուրքերի մասին օրենքով: Մինչդեռ այդքան հայրենասիրական ճառերի փոխարեն պետք էր սննդի անվտանգության ծառայության և որակի տեսչության միջոցով բոլոր այդ խնդիրները լուծել դեռ 10-15 տարի առաջ առանց որևէ դժվարության: Կամք էր պետք ու ցանկություն, որ չկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում