Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
Հիմնական զեկուցող՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ հանցավորության մակարդակին՝ ասելով, որ 2017թ. հանցագործություններն 8,1 տոկոսով աճել են: Նրա խոսքով՝ իրենք հաշվետու ժամանակաշրջանում ստացել են 46,2 տոկոսով պակաս բողոք. «Կարծում եմ՝ թվերը բավական խոսուն են կայացված որոշումների օրինականության առումով»:
Ինչպես նշեց Արթուր Դավթյանը՝ արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք, որից 43-ը՝ պաշտոնյա. «Սա 130 տոկոսով գերազանցում է 2016-ի տվյալները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































