Եմենի մայրաքաղաք Սանայում՝ Բաբ Ալ-Եմեն շրջանում, որտեղ հինգշաբթի առավոտյան պաշտպանության նախարարության մոտ պայթել է ականապատ մեքենա, զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ 8 արտասահմանցի բժիշկ: Վիրավորվել է շուրջ 167 մարդ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ահաբեկչության հետևանքով զոհված բժիշկները Վիետնամի, Ֆիլիպինների, Հնդկաստանի և Վենեսուելայի քաղաքացիներ են:










































