Կատարը համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) ամենաբարձր մակարդակ ունեցող երկիրն է։ Այնտեղ մեկ շնչին 128․7 հազար դոլար է բաժին ընկնում։
Բնակչության մեկ շնչին ՀՆԱ-ի 45 հազար դոլարից ավելի բաժին ընկնող երկրների ցանկում 29 պետություն է հայտնվել, փոխանցում է obozrevatel.com-ը։
Առաջին տասնյակում հայտնվել են Մակաոն (122․4 հազար դոլար), Լյուքսեմբուրգը (110․8 հազար դոլար), Սինգապուրը (98 հազար դոլար), Իռլանդիան (79․9 հազար դոլար), Բրունեյը (79․7 հազար դոլար), Նորվեգիան (74 հազար դոլար), ԱՄԷ-ն (68 հազար դոլար), Քուվեյթը (66․6 հազար դոլար) և Հոնկոնգը (64․5 հազար դոլար)։

ԱՄՆ-ն 12 րդ տեղում է (62․1 հազար դոլար), Գերմանիան՝ 18-րդ (52.8 հազար դոլար), Մեծ Բրիտանիան՝ 28-րդ (45․5 հազար դոլար)։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ֆրանսիան՝ 29-րդ տեղում հայտնվելով (45․4 հազար դոլար)։







































