Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը տվյալների արտահոսքի հետ կապված՝ սոցցանցի թույլ տված սխալների համար ներողություն է խնդրել Եվրախորհրդարանում եվրոպացի օգտատերերի առջև՝ գրում է eurointegration.com-ը:
Մարկ Ցուկերբերգը նշել է, որ եվրոպացիները Facebook հանրույթի զգալի և կարևոր մասն են: Facebook-ի տնօրենը խոստովանել է, որ վերջին մի քանի տարում ընկերությունը ոչ բավարար քայլեր է ձեռնարկել եվրոպացիների հետ համընդհանուր արժեքների պահպանման ուղղությամբ:
Ցուկերբերգը հավաստիացրել է, որ մարդկանց անվտանգության ապահովումը միշտ կլինի ընկերության համար առաջնային: Նա նաև խոստովանել է, որ ընկերությունը չափազանց դանդաղ է գործել ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը զսպելու հարցում:







































