Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է, որ այս կամ այն թիմին նախապատվություն չի տալիս: Մասնագետը նշել է, որ «Մունդիալ-2014»-ին թույլ թիմեր չեն լինելու:
«Բոլոր մրցակիցները բարդ և հզոր են լինելու: Անհրաժեշտ է ինչպես հարկն է նախապատրաստվել մրցաշարին: Մեր նպատակն է, որ կարողանանք սկսել մրցաշարը հիանալի մարզավիճակում»,- ասել է դել Բոսկե:
Հիշեցնենք` Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ աշխարհի 2014 թվականի գլխավոր ֆավորիտն է Իսպանիայի ընտրանին:






































