«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.
Երկարամյա սիրախաղից հետո երեկ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ակնարկեց մոտալուտ ապահարզանի մասին, հասկացրեց, որ ամենալուրջ պահերին կարող է անհավատարիմ լինել ու «քցել» զուգընկերոջը:
Տիգրան Սարգսյանի եւ նրա ղեկավարած կառավարությանն իրենց ոխերիմ թշնամին հայտարարած ԲՀԿ-ականները երեկ նահանջեցին վերջինների դեմ ռեալ վտանգավոր գրոհից: ԲՀԿ-ն, փաստորեն, «պայքարի» ավելի անշառ ճանապարհն է գերադասում, ինչպես, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թեման է:
Ոչ վտանգավոր այս պայքարում ԲՀԿ-ին նույնիսկ չի խանգարում այն հանգամանքը, որ իրենք նախկինում կողմ են արտահայտվել այդ համակարգի ներդրմանը, իսկ այսօր, սրերն առած, ընկել են կառավարության և նրա ներկայացրած նախագծի «ջանին»՝ առաջին հերթին իրենց դնելով ծիծաղելի վիճակներում:
Բայց Կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը, որը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ԲՀԿ-ի համար կարող էր գլխացավանք դառնալ:
Նույնիսկ այն դեպքում, երբ ԲՀԿ-ի քվեարկությունը չէր փրկելու հարցապնդումը ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնության «դեմ»-երից, և քվեարկությամբ ընդամենը բարոյական և քաղաքական աջակցություն կհայտնեին իրենց հավատարիմ գործընկեր ՀԱԿ-ին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:









































