Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում քննարկվում է Պետական կենսաթոշակների օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ինչպես ներկայացրեց սոցապնախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ կենսաթոշակը վերահաշվարկելիս առաջարկվում է վերացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտությունը. «Միայն դիմումը բավարար կլինի, որպեսզի աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկվի»: Նրա խոսքով՝ իսկ կենսաթոշակառուի աշխատելու մասին տեղեկանքը նախատեսվում է ստանալ հարկային մարմնից:
Ինչպես ասաց փոխնախարարը՝ նպատակն այն է, որ քաղաքացին ձերբազատվի փաստաթուղթ վերցնելու ծանրաբեռնվածությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:










































