Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին տևական խաղաղության հասնելու պարտադիր պայման է. ԱԳՆ խոսնակ

Արցախի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ ու տևական խաղաղության հասնելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այսօր մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական և ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Մենք չենք հրաժարվում բանակցություններից, մենք որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, բայց միևնույն ժամանակ ասելով, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների մասնակից»,-ասաց Տիգրան Բալայանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Արցախը պետք է լինի բանակցության կողմ, ներկայացնելով  ԱԳ նոր նախարարի դիրքորոշումը՝ Տիգրան Բալայանը նկատեց, որ նոր բան չէ, որ Հայաստանը պնդում է Արցախի մասնակցության վերաբերյալ, այդ մասին տարիներ շարունակ ասվել է: «Պարզապես հիմա իրողություններ են փոխվել, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչպիսի մեխանիզմներով կարելի է ապահովել Արցախի՝ ավելի լայն ներգրավվածությունը, Տիգրան Բալայանն ասաց, որ Արցախն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության մասին: «Բայց խնդիրն այլ է, Ադրբեջանը տարիներ շարունակել մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ուզում եմ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականին զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի ու Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հելդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել, ուղիղ հեռախոսազրույցներ են ունեցել»,-նշեց Տիգրան Բալայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում