Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել է, որ ցանկանում է աստվածավախ սերունդ դաստիարակել։
Թուրքիայի իշխանությունները մեծ գումարներ են ներդնում կրոնական կրթության մեջ։ Բայց, ըստ երևույթին, ռազմավարությունը չի գործում։ Դեռ հակառակ միտում է նկատվում։
Շատ երիտասարդ թուրքեր մերժում են կրոնը։ Նրանք աթեիստ կամ դեիստ են դառնում։ Իսկ թուրք հոգևորականությունը աթեիզմը կամ դեիզմը համարում է դատարակ և այլասերված գիտություն։










































