Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ովքե՞ր են խաղաղ ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակ կիրառել. Իշխանությունը կպատժի՞ մեղավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում և 6 ոստիկաններ: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կատարվածի առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել:

ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են. «2018թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետևանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ` վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում»:

Միայն թե, նկատենք` այս գործով դեռևս որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել: Այնինչ, հիշեցնենք, այդ օրերին համացանցը ողողված էր ձայնային նռնակները կիրառելու տեսանյութերով ու լուսանկարներով, ու որքան էլ հատուկ միջոցներ կիրառած այդ ոստիկանները դիմակավորված էին, միևնույն է, իրավապահների համար ամենևին էլ դժվար չէ նույնականացնելը և հանցանք կատարած անձանց բացահայտելը:

Ու, վերջապես, դժվար չէ պարզել ոստիկաններին ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված անձի ինքնությունը, խոսքը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի մասին է, որը թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնանկ եղավ:

Հետաքրքիր է՝ նոր իշխանությունը մինչև վերջ կգնա և կպատժի՞ մեղավորներին, թե՞ ամեն ինչ կավարտվի` քրեական գործ հարուցելով ու հետո այն կարճելով, ինչպես եղել է նախկինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում