«Վերջին տարիներին մեր ժողովրդի արժեհամակարգում ընդհանուր գռեհկացում եղավ: Կա գռեհիկ երաժշտություն, կա գռեհիկ պահվածք, գռեհիկ արտաքին և հարաբերություններ: Ընդհանուր պատկերը, երբ փորձում ես դիտել, չես կարող չգալ այն եզրակացության, որ երկրի մթնոլորտն էր այդպիսին: Ես կարծում եմ, որ դրանում վերնախավն էր մեղավոր. իրենք թելադրում էին ճաշակ, մտածողություն, արժեքներ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց երգչուհի Լիլիթ Պիպոյանը և հավելեց, որ ընդհանուր գռեհկացումը կվերանա և մթնոլորտը կառողջանա միայն ազատականացմամբ:
Լ. Պիպոյանի խոսքով՝ մշակույթի ոլորտում անընդհատ կրկնություն է, ինչը հանգեցնում է ձանձրույթի. «Նոր բաներ ենք ուզում տեսնել: Կեղծ ֆիլմեր են նկարահանվում, կեղծ հայրենասիրական երգեր են երգվում, ճշմարիտ չեն»:
Երգչուհու խոսքով՝ ազատ ժողովրդավարական երկրում է, որ բնականոն զարգացում է լինում և ծնվում է իսկական արվեստ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































