Ալբանիայի մայրաքաղաքում գտնվող Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի: Այստեղ «Թումո» կենտրոն կստեղծվի, հաղորդում է worldarchitecture.org կայքը։

Դեպի գագաթ սլացող աստիճաններով բրգաձև կառույցը կվերակառուցվի նիդերլանդական MVRDV ճարտարապետական բյուրոյի կողմից

«11 հազար 800 մետր քառակուսի տարածքով նախկին կոմունիստական հուշաձանը կծառայի որպես բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կրթության կենտրոն երիտասարդների համար: …Կառույցը կղեկավարվի «Թումո»-ի՝ նոր տիպի կրթական ծրագրի կողմից, որտեղ դեռահասները կրթություն են ստանում տեխնոլոգիաների և դիզայնի հատման կետում»,-ասված է հրապարակման մեջ:







































