Հունաստանում շարունակվում է հանցագործների կազմակերպված խմբավորման անդամների ձերբակալության օպերացիան, որոնք կողոպուտով են զբաղվել:
Վրացիներից կազմված խմբավորումը զբաղվել է կենտրոնական Հունաստանի Աթիկա շրջանի հյուսիսային թաղամասերի բնակելի տների կողոպուտով: Նշվում է, որ խմբավորման մերկացման և վնասազերծման գործողությունները դեռևս շարունակվում են: Ներկա պահին ավելի քան տասը մարդ է ձերբակալված:









































