Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վրաստանը պատրաստ է միջնորդների հսկողությամբ ՌԴ-ում «առևտրային միջանցք բացել»․ Աբաշիձե

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի մասնակցությամբ Պրահայում մայիսի 24-ին կայանալիք բանակցությունների ժամանակ Վրաստանը եւ Ռուսաստանը «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագիրը կյանքի կոչելու հարցով հատուկ աշխատանքային խումբ կձևավորեն։ Այդ համաձայնագիրը նախատեսում է այսպես կոչված «առևտրային միջանցքի» ստեղծում Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջոցով։ Այս մասին «Ռադիո Սվոբոդա»–ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն։

Աբաշիձեն հայտնել է, որ «առևտրային միջանցքի» գործարկման վերջնական համաձայնության հասնելու շանսերը հայտնվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը օրերս շվեյցարիական SGS ընկերության հետ ստորագրել է հատուկ պայմանագիր շվեյցարիական դիտորդների կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջոցով բեռների շարժը վերահսկելու մասին:

«Վրաստանը այդ նույն ընկերության հետ նմանատիպ համաձայնագիր էր կնքել դեռ դեկտեմբերին»,–շեշտել է Աբաշիձեն: Վրացի դիվանագետը հայտնել է նաեւ, որ համաձայն 2011 թվականին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շվեյցարիացի դիտորդները կվերահսկեն իրավիճակը ինչպես ՌԴ, այնպես էլ Վրաստանի տարածքում, բայց առանց բեռների մաքսային ձեւակերպումների գործընթացի իրականացման, այլ միայն բեռների շարժի մասին տեղեկություն հավաքելու նպատակով։

Ավելի վաղ Հարավային Օսեթիայի իշխանությունները կասկած էին հայտնել առանց Ցխինվալի անմիջական մասնակցության մասնակի ճանաչված հանրապետությունների տարածքը բեռների տարանցման համար օգտագործելու մասին ցանկացած ռուս–վրացական համաձայնագրի շուրջ։

Աբաշիձեն բացառել է Ցխինվալի մասնակցությունը՝ հայտարարելով, որ Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթայի անկախությունը, իսկ համաձայնագրի «երրորդ կողմը» եւ մոնիթորինգ իրականացնողը կարող է լինել միայն Շվեյցարիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում