Thursday, 02 07 2026
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Ողորմություն չենք ուզում, մենակ կուզենք մեր կորցրածը մեզ տան. Գյումրիում Փաշինյանի նոր կառավարության հետ մեծ հույսեր են կապում

1988թ-ի ավերիչ երկրաշարժից առ այսօր 52-ամյա Մարիամ Սաֆարյանն իր ամուսնու հետ միասին ապրում է Գյումրու ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային թաղամասում։ Նրա երեք որդիները ծառայել են ԼՂՀ տարածքում, սակայն այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում՝ Հայաստանում աշխատանք չունենալու պատճառով, իսկ դուստրը՝ իր անչափահաս երեխայի հետ միասին ապրում է ծնողների հարևանությամբ՝ մեկ այլ տնակում։

Խոնավ ու ցուրտ տնակը ջեռուցում են վառելափայտով, որը որպես օգնություն ստանում են «Շիրակ» հայրենակցական միությունից, իսկ ամսական նպաստը կազմում է ընդամենը 23 հազար դրամ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տիկին Մարիամը պատմեց, որ ֆիզիկական ծանր աշխատանք չի կարող անել՝ վիրահատված է, ունի հաշմանդամության կարգ, սակայն այլ աշխատանք լինելու դեպքում՝ կաշխատի, քանի որ օրվա ապրուստը վաստակելու խնդիր կա, իսկ Գյումրիում գործազուրկները շատ են։ Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ու նոր կառավարության հետ մեծ հույսեր են կապում, շատ են ուրախացել տեղի ունեցած իշխանափոխությունից ու իրենց հերթին պայքարել՝ այդ փոփոխություններին հասնելու համար։

«Նախորդ կառավարությունից հույս չենք ունեցել, որովհետև գիտեինք գումարները ուր կերթար, ինչի վրա կծախսեին, գիտեինք, որ մեզ ուշադրություն չեն դարձնի, մեզ բնակարան չեն տա, բայց հիմա որ կառավարությունը փոխվեց ՝ հույս կա, որ տեղաշարժ կլինի, մեզ բնակարան կտան ու վերջապես էս դոմիկից դուրս կուգանք, մարդավայել կապրենք։ Իմ տղաները օտարության մեջ վարձով մի կերպ կապրին, կաշխատին, էն էլ մեկ գործ կա իրանց ձեռը, մեկ՝ չկա, չգիտենք վերջը ինչ պիտի լինի։

Մենք ողորմություն չենք ուզում, մենք մենակ կուզենք մեր կորցրածը մեզ տան, որ ապրենք մարդու պես, մինչև հիմա չենք ապրել»,- ասաց Մարիամ Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում