Փհենյանի ներկայացուցիչները Սեուլից 10 հազարական դոլար են պահանջել, որպեսզի հարավկորեացի լրագրողները կարողանան ներկա գտնվել մայիսի վերջին նախատեսված Փհունգերի միջուկային զինավարժարանի փակման արարողությանը։ ԿԺԴՀ-ի պնդմամբ՝ գումարը նախատեսված է մուտքի արտոնագիր ստանալու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարավային Կորեան, ամենայն հավանականությամբ, այնտեղ լրագրողներ չի ուղարկի։
Ավելի վաղ Փհենյանը հայտարարել է ՌԴ-ից, Հարավային Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից զինավարժարանի փակմանը լրագրողներ հրավիրելու մասին։








































