Շվեյցարական Ցյուրիխ քաղաքի մարմնավաճառները դիմել են քաղաքային իշխանություններին՝ ոստիկանների կամայականություններից իրենց պաշտպանելու խնդրանքով:
Մի շարք ասոցիացիաների, այդ թվում «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բանակի» աջակցությամբ շուրջ 200 մարմնավաճառներ նամակ են գրել քաղաքի իշխանություններին՝ անպաշտպանության ու վախի մթնոլորտին վերջ տալու խնդրանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
«Սեքս բիզնեսի աշխատողները բախվում են ոստիկանական ճնշումների, որոնց թիվը մշտապես աճում է: Եթե մարմնավաճառներին կասկածում են նրանում, ինչ նրանք առաջարկում են փողոցներում հաճախորդներին, ապա ենթարկվում են ձերբակալությունների»,- ասվում է նամակում:










































