Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ այսպիսով Դավթաշեն վարչական շրջանը կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի շինարարության ընթացքին, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24մ լայնությամբ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կազմված կլինի 3 ուղեանցից՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ տեղ կգտնի Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Նշվել է նաև, որ շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հիշեցրել է, որ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը տասնամյակների երազանք էր, մեկնարկեց 2014 թվականից:

«Մեկնարկը տվեցինք 2014 թվականի հունվարին և 2016-ի դեկտեմբերին արդեն շահագործման հանձնեցինք Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի 5 կիլոմետրանոց միջազգային չափորոշիչներին համապատասխան նորակառույց ճանապարհը, այդպիսով նաև ապահովելով Երևանի հարավային պատշաճ մուտքը, ինչը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ և, իրոք, տասնամյակների երազանք էր երևանցիների համար: Ասիական զարգացման բանկի հետ համատեղ շարունակելով Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի փուլ առ փուլ կյանքի կոչումը` մենք անցյալ տարի ապրիլին մեկնարկեցինք Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի շինարարությունը, որը, ինչպես արդեն համոզվեցիք, լայն թափով ընթանում է և մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի: Ի դեպ, նշեմ, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի կառուցման շրջանակում մենք հնարավորություն ունեցանք լուծելու ևս մեկ շատ կարևոր խնդիր: Այս ճանապարհին հարակից Դավթաշենի սեփական տնատիրությունների հատվածում կառուցվել է կոյուղատար նոր համակարգ, որը երբևէ գոյություն չի ունեցել և լուրջ խնդիր է եղել բնակիչների համար», – նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս հատվածի կառուցումն էլ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել երկու տարի անց:

«Այս տարվա հունվարին տվեցինք շրջանցիկ ճանապարհի ամենաերկար և կարևոր հատվածներից մեկի՝ Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտել երկու տարի անց, ընդ որում, կարող ենք նաև ասել, որ այդ նույն ժամանակահատվածում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող շուրջ 23 կմ երկարությամբ շրջանցիկ ողջ ճանապարհի շինարարությունը», – ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել նաև ճանապարհահատվածի հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը, այդ թվում նաև ոռոգման ցանցի անցկացմանը՝ կանաչ գոտիների պահպանման և խնամքն ապահովելու նպատակով:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն 2020 թվականի սկզբին կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որն իրար կկապի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը՝ տրանսպորտային հոսքերից զգալիորեն բեռնաթափելով քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում