Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Պարի Սեն-Ժերմեն»-ի` «Էվիան»-ից կրած պարտությունը: Հիշեցնենք` Ֆրանսիայի չեմպիոնները զիջել են 0:1 հաշվով:
«Մենք շատ վատ խաղ ցուցադրեցինք: Արժանի չէինք հաղթանակի: Թիմի ֆուտբոլիստները լավագույն մարզավիճակում չէին: Սա կարևոր ահազանգ էր: Յուրաքանչյուր խաղ ինքնին կարևոր է և մենք պետք է ուշադիր լինենք:
Կարելի է մտածել, որ մենք չէին կարող հաղթել, բայց առաջին խաղակեսում 4-5 հիանալի հնարավորություններ ունեինք: Պարզապես խաղադաշտը վատ որակի էր և անգամ Տիագո Մոտայի հետ մենք խնդիրներ ունեինք: Պայմանները շատ բարդ էին»,- ասել է Իբրահիմովիչը:








































