Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Նեոբոլշևիկյան մտածելակերպից պետք է դուրս գանք և նոր կառավարությանը աշխատելու ժամանակ տանք

«Ժողովրդի հանրաքվեն ստացած վարչապետ ունենք և պարոն Փաշինյանը ի զորու է ապահովել երեք հանգամանք, որոնք շատ կարևոր են տնտեսության զարգացման համար՝ հավասար մրցակցային դաշտ, արհեստածին մենաշնորհների վերացում և տնտեսական հարաբերությունների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում․ տնտեսական հիմնական մարտահրավերները սրանք են և այս խնդիրները լուծելու դեպքում ունենում ենք ներդրումային ամենաբարենպաստ դաշտը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով նոր կառավարության անելիքներին՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային դաշտի խթանման առումով։

Այս համատեքստում Արսեն Ղազարյանը համոզմունք հայտնեց նաև, որ նախորդ կառավարությունը միջազգային դասական փորձաքննությամբ անցած օրենսդրություն ստեղծել են, իսկ հիմա նոր կառավարությունը պետք է կարողանա վարչարարությունը զարգացնել և ստիպել բիզնեսին փաստաթղթային շրջանառությամբ աշխատել։

«Հիմա պետք է փաստաթղթաշրջանառությամբ աշխատեն բացառապես բոլորը և սրա համար կա քաղաքական կամք, կա ժողովրդի քաղաքացիական ակտիվության բարձրացում, որովհետև խաղի կանոններն արմատապես փոխելը կախված է նաև սպառողներից ու արտադրողներից, այլ ոչ թե միայն պետությունից»,-ընդգծեց մեր զրուցակիցն ու միևնույն ժամանակ տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ այս երկու շաբաթվա ընթացքում նկատվում է օտարերկրյա ներդրումների ակտիվացում, ինչպես նաև ՓՄՁ սեկտորի աշխուժացում։

Նրա խոսքերով՝ հատկապես վերջին տարիներին մեր տնտեսական հիմնական խնդիրներից մեկը նաև այն էր, որ խոշորացող բիզնեսները ճնշում էին ՓՄՁ դաշտը, իսկ նման պարագայում, եթե չկա փոքր բիզնես, ապա չկա նաև զանգվածային զբաղվածություն, չկա արժանապատվության բարձրացում։

Այս համատեքստում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահը հավելեց նաև․«Այսօր մենք գերխնդիր ունենք նաև արժանապատիվ աշխատատեղերի ստեղծման ու արժանապատիվ աշխատավարձերի հատկացման, այսինքն միայն քանակը չէ, որ կարևոր է , այլ պետք է տանք նաև այն աշխատավարձը, որը քաղաքացու կենսական պահանջը կբավարարի և նրա մեջից կհանի գործադուլի գաղափարը։

Այսօր ոմանք ասում են, թող նոր կառավարությունը «Նաիրիտ» գործարանը վերագործարկի, բայց կառավարության գործառույթը «Նաիրիտ»-ի բացումը չէ, այլ կառավարության խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի օտարերկրյա կամ տեղական ներդրողները կարողանան «Նաիրիտ»-ում ներդրումներ անել և մրցունակ սինթետիկ կաուչուկ ստանալ աշխարհում մրցակցել, ինչն էլ միաժամանակ կապահովի նաև մեր բնակչության որոշ մասի մշտական զբաղվածությունը, այսինքն մենք չպետք է նեոբոլշևիկների պես մտածել և ասել՝ այ կառավարություն էս արա, էն արա՝ ոչ, էդպես չի կարելի»։

Արսեն Ղազարյանը հորդորեց նաև մեր բնակչությանն ունենալ համբերություն և նոր կառավարությանը աշխատելու ժամանակ տրամադրել՝ տնտեսական զգալի արդյունքներ արձանագրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում