Ամերիկյան Connecticut Post պարբերականը 2012-ին Նյութաուն քաղաքի դպրոցում հրաձգության մեկնարկից հետո արտակարգ ծառայություններում ստացված զանգերի աուդիոձայնագրությունները հրապարակել է կես ժամ շուտ քաղաքային իշխանություններից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նյութաունի իշխանությունները խոստացել էին հրապարակել 2012-ի դեկտեմբերի 14-ին 911 համարով արված զանգերի ձայնագրությունները չորեքշբաթի՝ Երևանի ժամանակով 23.00-ին, սակայն Connecticut Post-ի կայքում դրանք հայտնվել են նշված ժամից կես ժամ առաջ: Ինչպես գրում է Reuters-ը, զանգահարողների ձայնի հետևի ֆոնում լսվում են կրակոցների ձայները:
Սկզբում քաղաքային խորհուրդը փորձել է խոչընդոտել ձայնագրությունների հրապարակմանը, սակայն պարտվել է այդ գործով դատական գործընթացում: Քաղաքային իշխանությունների շահերը ներկայացնող փաստաբանների խոսքով՝ այդ նյութերի բաց հասանելիությունը միայն նվազագույն մակարդակով կարող է ծառայել հասարակական շահերին: Սակայն իշխանությունները համաձայնել էին, որ ձայնագրությունները, որոնց հրապարակումը փաստացի համընկնում է ողբերգության առաջին տարելիցի հետ, մեծ արձագանք կառաջացնի:
Հիշեցնենք, որ Ադամ Լանզան հրաձգությունն իրականացրել էր Սենդի Հուկ դպրոցում: Հանցագործը դեպքի վայրում ինքնասպան էր եղել: Նրա զոհն էին դարձել 20 երեխա և 6 մեծահասակ:









































