ԱՄՆ-ն համաձայնել է հրաժարվել B-52 ռմբարկուների մասնակցությամբ Հարավային Կորեայի հետ համատեղ զինավարժություններից՝ որպես երկու երկրների համատեղ վարժանքների մի մասից, որոնք Փհենյանի զայրույթի պատճառն են դարձել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ այդպիսի հարցում արել է Հարավային Կորեան՝ զգուշացնելով, որ հոկտեմբերի 12-ին Սինգապուրում կայանալիք Դոնալդ Թրամփ-Կիմ Ին Ըն հանդիպումը կարող է տեղի չունենալ։ Զորավարժությունները մեկնարկել են չորեքշաբթի, Հարավային Կորեայում։
Հյուսիսային Կորեան դժգոհությամբ է արձագանքել Max Thunder անվամբ զորավարժություններին։ Երկիրը չեղարկել է բանակցությունները հարավկորեացի պաշտոնատար անձանց հետ, որոնք այս շաբաթ էին նախատեսված՝ սպառնալով, որ Թրամփի հետ գագաթնաժողովը ևս չի կայանա։







































