ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գանգատվել է, որ իրեն թույլ չեն տալիս iPhone օգտագործել: Ինչպես հաղորդում է The Verge-ը, այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Սպիտակ տանը երիտասարդների հետ հանդիպմանը՝ հանդես գալով Obamacare ծրագրի մասին ելույթով:
«Ինձ թույլ չեն տալիս օտվել iPhone-ից անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է Օբաման:
Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման նախքան ԱՄՆ նախագահ դառնալը նախընտրել է BlackBerry ապրանքանիշի սմարթֆոններ:
«Սակայն այժմ, հավանաբար, նա ընտրություն չունի»,- ասվում է գրառման մեջ:










































