Այսօր ազատ են արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը և ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի քննարկմանն են ուղարկվել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիպարիտ Գարուշի Պետրոսյանին և ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Միշայի Վարդանյանին կիսաբաց ուղղիչ հիմնարկից բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ միջնորդագրերը, համապատասխան որի վերջիններս դրսևորում են դրական վարքագիծ:
Ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով դատապարտյալներ Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 18.05.2018թ. որոշմամբ տեղափոխվել են բաց տեսակի ուղղիչ հիմնարկ:











































