Մայիսի 19-ի՝ տեղի ժամանակով 6:00-ին իրավապահներն ամբողջովին կփակեն Վինձորի ամրոցի մոտակայքի ճանապարհները: Դրանցից որոշների երթևեկությունը նախատեսվում է սահմանափակել դեռ այսօր երեկոյան: Այդ մասին տեղեկացնում է gordonua.com-ը:
Տեղեկացվում է, որ հրավիրված 2640 հանրության ներկայացուցիչները կսկսեն ժամանել ամրոցի տարածք մոտավորապես 9:00-ին: Հարսանեկան հյուրերին սպասում են 9:30-ից սկսած:

Թագավորական ընտանիքը եկեղեցի կժամանի 11:20-ին: Արքայազն Ուիլյամը կկատարի փեսացուի ընկերոջ դերը: Մեգան Մարքլը եկեղեցի կժամանի 12:00-ին: Հարսնացուին կուղեկցի Հարիի հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը:
Պսակադրության արարողությունը կտևի մեկ ժամ, ինչից հետո զույգը կառք կնստի և կուղևորվի ամրոց: Ուղևորությունը, որի ընթացքում նորապսակների կշնորհավորի հավաքված հանդիսատեսը կտևի 25 րոպե:
Պաշտոնական հարսանեկան ընթրիքը կանցկացվի ամրոցում, իսկ երեկոյան արքայազն Ուիլյամը, որպես փեսացուի ընկեր, երեկույթ է նախատեսել ընտանիքի մտերիմների համար:









































